Թուրքիայի նախագահը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջան է մեկնել՝ մասնակցելու Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությանը: Այցի ընթացքում նա խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին և նոր նախապայման առաջ քաշել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը, Թուրքիայի նախագահը Իլհամ Ալիևի հետ զրույցում նշել է.
«Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի: Շատ կարևոր է, որ սահմանները հստակեցվեն և փոխադարձ ճանաչվեն: Այս ըմբռնումն է ընկած բարիդրացիական հարաբերությունների հիմքում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: