Կարևոր իրադարձություններ

Վթար Երևանում. բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան և Mercedes-ը

26 Հոկտեմբեր, 2021 21:18
Վթար Երևանում. բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան և Mercedes-ը

Այսօր՝ ժամը 17:50-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի կինոՀայրենիքի  խաչմերուկում  բախվել են  Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք  Shamshyan.com կայքից:

Աղբյուրի տեղեկություններով, շտապօգնության մեքենան այդ ժամանակ հիվանդ էր տեղափոխում, և բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին