Այսօր՝ ժամը 17:50-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի կինոՀայրենիքի խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի տեղեկություններով, շտապօգնության մեքենան այդ ժամանակ հիվանդ էր տեղափոխում, և բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: