Կարևոր իրադարձություններ

Պորոշենկոն դժգոհություն է հայտնել երկրում տնտեսական բարեփոխումների անցկացման տեմպի առնչությամբ

19 Հոկտեմբեր, 2015 09:50
Պորոշենկոն դժգոհություն է հայտնել երկրում տնտեսական բարեփոխումների անցկացման տեմպի առնչությամբ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դժգոհ է երկրում անցկացվող բարեփոխումների տեմպից, քանի որ, իր գնահատականով, 1 տարում կոալիցիոն համաձայնագիրն իրագործվել է ընդամենը 30 %-ով, հաղորդում է Interfax-ը:

«Հորդորում եմ վերլուծության ենթարկել այդ համաձայնագիրը: Արդեն 1 տարի է լրանում և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի կատարենք այն, ինչ ստանձնել ենք: Ցուցանիշը ինձ չի գոհացնում»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները դժգոհ են Ուկրաինայում տնտեսության կայունացման համար անցկացվող բարեփոխումներից և հայտարարել են, որ ուկրաինական իշխանությունները չեն շտապում մնացյալ խնդիրները լուծել: 

 

Լրահոս

Դիտել ավելին