ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել՝
«6 համայնքում 226 փոքրիկներ կրկին մանկապարտեզ գնալու հնարավորություն են ստացել։ Հաստատությունները ժամանակին փակվել են, քանի որ համայնքային բյուջեի միջոցները չեն բավարարել ընթացիկ ծախսերը հոգալուն։
Գործադիրը 135 միլիոն դրամ է հատկացրել եռամսյա կարիքների համար: Խնդիրը վերջնական կլուծվի համայքների խոշորացումից հետո»։