Կարևոր իրադարձություններ

Հրազդան քաղաքում հրդեհից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության. ԱԻՆ

26 Հոկտեմբեր, 2021 19:53
Հրազդան քաղաքում հրդեհից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության. ԱԻՆ

Այսօր՝ ժամը 17:02-ի սահմաններում, Հրազդանում տեղի ունեցած հրդեհից տուժել էր մեկ հոգի: Նրան՝ Գ․ Հ․-ին (ծնված 1960 թ.), բնակարանից դուրս են բերել փրկարարներն ու մոտեցրել շտապօգնության մեքենային:

Վիրավորը հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն. նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրդեհը մարվել է ժամը 17:39-ին:

Բնակարանի ննջասենյակում այրվել է գույք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին