Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը հեռու է ցանկալի ծածկույթից. Արսեն Թորոսյան

26 Հոկտեմբեր, 2021 19:31
ՀՀ-ում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը հեռու է ցանկալի ծածկույթից. Արսեն Թորոսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի խոսքով այս պահին ՀՀ-ում լիարժեք պատվաստված է բնակչության 7%-ը, ինչը հեռու է ցանկալի արդյունքից: Այս մասին նա ասել է ԱԺ հայտարարությունների ժամին՝ մասնավորապես նշելով՝

«Բարեբախտաբար, մեր պետությունն ամբողջովին անվճար ապահովում է COVID-19-ի պատվաստանյութերի հասանելիությունն այնպես, ինչպես տարիներ շարունակ ապահովել է այլ պատվաստանյութերինը: Ավելին, մեր քաղաքացիները կարող են ընտրություն կատարել մի քանի պատվաստանյութերի միջև: Այժմ պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում մենք իրական շանս ունենք վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին, բացի այդ, պատվաստանյութը, ըստ էության, միակ զենքն է, որով հնարավոր է պայքարել այս հիվանդության ահագնացող դեպքերի և մահերի դեմ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին