Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Հրազդան քաղաքում․ կա տուժած

26 Հոկտեմբեր, 2021 17:57
Հրդեհ Հրազդան քաղաքում․ կա տուժած

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17։02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17։39-ին։

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։

 

Լրահոս

Դիտել ավելին