Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Եւ՛ անհատները, և՛ քաղաքական դաշտը պետք է զերծ մնան առանց լիազոր մարմինների հաստատման տեղեկատվություն տարածելուց. Անդրանիկ Քոչարյան

26 Հոկտեմբեր, 2021 17:30
Եւ՛ անհատները, և՛ քաղաքական դաշտը պետք է զերծ մնան առանց լիազոր մարմինների հաստատման տեղեկատվություն տարածելուց. Անդրանիկ Քոչարյան

Պատերազմից հետո մեր պետության անվտանգային նոր, առանց այդ էլ դյուրագրգիռ իրավիճակում գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում չստուգված և չզտված տեղեկատվության անխոչընդոտ տարածմանը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտրարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Սա իր հերթին լարվածության անկառավարելի օջախներ է առաջացնում, որոնք թուլացնում են մեր անվտանգության համակարգը թե՛ ռազմական, թե՛ տեղեկատվական մակարդակներում: Հատկապես մեծ լսարան ունենալու պարագայում և՛ անհատները, և՛ քաղաքական դաշտը պետք է զերծ մնան առանց լիազոր մարմինների հաստատման տեղեկատվություն տարածելուց և էմոցիոնալ, սուբյեկտիվ տեսակետը որպես փաստ ներկայացնելուց, այն պարզ պատճառով, որ ինֆորմացիոն անկառավարելի հոսքը լրացուցիչ բարդույթ է առաջացնում մեր երկրի անվտանգության պատասխանատուների համար: Քաղաքականության մեջ երբեք ոչ մի բանի պետք չէ հավատալ, քանի դեռ այն պաշտոնապես չի հերքվել՝ ասել է Օտտո Բիսմարկը՝ նկատի ունենալով, որ սուտն ու կեղծիքը անխուսափելի են քաղաքականության մեջ, և դրանք անընդհատ օգտագործվում են՝ որպես հասարակությանը շեղելու և ապակողմնորոշելու գործիք, սակայն դրանք հաճախ խարխլում են մեր երկրի անվտանգային միջավայրը»,- ասաց Քոչարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին