Կարևոր իրադարձություններ

Օտարերկրացիները ՀՀ-ում կարող են պատվաստվել ԱստրաԶենեկա և Սպուտնիկ-Վի պատվաստանյութերով

26 Հոկտեմբեր, 2021 17:15
Օտարերկրացիները ՀՀ-ում կարող են պատվաստվել ԱստրաԶենեկա և Սպուտնիկ-Վի պատվաստանյութերով
Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ:
 
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 
 
Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով:
 

Լրահոս

Դիտել ավելին