Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ ստուգայցերն իրականացվել են բացառապես հանրային սննդի օբյեկտներում

26 Հոկտեմբեր, 2021 14:35
ՍԱՏՄ ստուգայցերն իրականացվել են բացառապես հանրային սննդի օբյեկտներում
Երեկ երեկոյան համավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են բացառապես հանրային սննդի օբյեկտներում:
 
31 օբյեկտներից 11-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։
 
 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
 Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Լրահոս

Դիտել ավելին