Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային ոլորտներում համագործակցության հնարավորությունները

26 Հոկտեմբեր, 2021 13:52
Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային ոլորտներում  համագործակցության հնարավորությունները

Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման կապակցությամբ այդ քաղաքում գտնվող՝ Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ս․թ․ հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները։

Քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան ցանկություն է հայտնել Տոռեմոլինոսի պատվիրակության հետ 2022թ․ ապրիլ-մայիս ամիսներին այցելել Հայաստան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին