Կարևոր իրադարձություններ

ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն

26 Հոկտեմբեր, 2021 12:45
ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն

ՀՀ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կրճատել՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր: 

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը:

Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի՝ ձեռք բերելու ՀՀ քաղաքացիությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին