Կարևոր իրադարձություններ

Արաբկիր վարչական շրջանում իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ (տեսանյութ)

26 Հոկտեմբեր, 2021 12:38
Արաբկիր վարչական շրջանում իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ (տեսանյութ)
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների ջանքերով Շրջանցիկ թունելի Մանկական քաղաք թաղամասում կանխվել է համայնքային հողազավթման և ապօրինի շինարարության հերթական փորձը։
 
 Հարգելի' քաղաքացիներ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բազմիցս հորդորել է զերծ մնալ համայնքային հողի յուրացման կամ ապօրինի շինարարություն իրականացնելու գործընթացներից։
 
Առանց օրինական հիմքի կառուցված շինություններն այլընտրանք չունեն և ենթակա են ապամոնտաժման։
 
Տհաճ իրավիճակներից խուսափելու համար ևս մեկ անգամ հորդորում ենք շինարարություն սկսելուց առաջ խորհրդակցել վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի մասնագետների հետ։ Ձեզ կտրամադրվի անվճար խորհրդատվություն։
 
 011518233, 011518234

 

Լրահոս

Դիտել ավելին