Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» դաշինքը կմասնակցի՞. «Հրապարակ»

26 Հոկտեմբեր, 2021 09:21
«Հայաստան» դաշինքը կմասնակցի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեղեկություններ կան, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ «Հայաստան» դաշինքը, եւ ցուցակը, ըստ Վանաձորում պտտվող լուրերի, գլխավորելու է Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության բաժնի պետ Գոռ Բադյանը։

Մենք կապվեցինք Բադյանի հետ՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ Դուք եք գլխավորելու «Հայաստան» դաշինքի ցուցակը, ասաց` ոչ, ճիշտ չէ։ Չե՞ք մասնակցելու ընտրություններին, Բադյանը պատասխանեց․ «Դեռեւս նման որոշում չկա կայացված»։ Իսկ «Հայաստան» դաշինքի հետ քննարկումներ, բանակցություններ սկսվե՞լ են։ «Դեռեւս ոչ»: Հարցին, թե ցանկություն ունի՞ մասնակցելու ընտրություններին, Բադյանն ասաց. «Բերեք այդ հարցին չպատասխանեմ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին