Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    492

  • EUR

    548
    560

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

Տիգրանների թեկնածուն վանաձորցի «Գոջին» է. «Հրապարակ»

26 Հոկտեմբեր, 2021 08:44
Տիգրանների թեկնածուն վանաձորցի «Գոջին» է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան նորաթուխ միավորումը եւս հայտ է ներկայացնելու՝ Վանաձորի ընտրություններին մասնակցելու համար: Նրանց թեկնածուն քաղաքում հայտնի «Գոջի» մականունով Կարեն Էդարյանն է: Վերջինս նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիկնապահն է եղել։ Նրա անունը շոշափվել է տարբեր աղմկոտ պատմություններում:

Մենք գրել էինք, որ Գորիսում պարտությունից հետո իշխանությունը քննարկում է համայնքապետերի  թեկնածուներին փոխելու հարցը: Մասնավորապես, Վանաձորում հասկացել են, որ մարզպետ Արամ Խաչատրյանի շանսերը մեծ չեն, եւ որոշել են առաջ քաշել դասախոս, բիզնեսմեն Մանվել Ոփյանին: Սակայն երկար քննարկումներից հետո հետ են կանգնել այդ մտքից, եւ ցուցակի առաջին համարը, ըստ ամենայնի, կլինի Արամ Խաչատրյանը: Թեեւ ասում են, որ այլ առաջարկներ էլ են եղել․ Մամիկոն Ասլանյանի, անգամ Ակայի թեկնածությունն է քննարկվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին