Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որևէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող. «Ժողովուրդ»

26 Հոկտեմբեր, 2021 08:35
Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որևէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կորոնավիրուսային համավարակի ահագնացող թվերով պայմանավորված՝ Առողջապահության ու ԿԳՄՍ նախարարությունները որոշել են ուսումնական հաստատություններում հեռավար կրթության ու արձակուրդային ռեժիմի անցնել: Սրան զուգահեռ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ սահմանել է՝ կառավարությունը որեւէ դեպքում ընդհանուր ու մեծ սահմանափակումներ սահմանելու ճանապարհով չի գնալու։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սոցիալ-տնտեսական գերատեսչությունների ղեկավարների ու իր թիմակիցների հետ զրույցներում վստահեցրել է, որ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող։ Դա, ըստ երեւույթին, առաջին հերթին սոցիալական խնդիրներով է պայմանավորված, որ կարող են առաջ գալ, եթե փակվեն, օրինակ, ռեստորանները, սրճարանները, ժամանցի ու հասարակական նշանակության վայրերը եւ այլն:

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկել էր դպրոցներում աշնանային արձակուրդը երկարաձգել եւս 1 շաբաթով, իսկ բուհերում՝ հեռավար կթության անցնել։ Ի՞նչ է ստացվում. մի կողմից՝ առողջապահության նախարարը ահագնացող թվեր է հրապարակում ու զգուշացնում, որ մահճակալային ֆոնդը սպառվում է, մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում է, որ որեւէ սահմանափակում չի լինելու»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին