Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորում իրականացվող սուբվեցիոն ծրագրերի ընթացքին

25 Հոկտեմբեր, 2021 23:53
Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորում իրականացվող սուբվեցիոն ծրագրերի ընթացքին

Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորում իրականացվող սուբվեցիոն ծրագրերի ընթացքին: Այս մասին հայտնում են մարզպետարանից:

Մարզպետ Արամ Խաչատրյանը այսօր աշխատանքային օրն անցկացրել է շինհրապարակներում:

Վանաձորում իրականացվում են մի շարք սուբվենցիոն ծրագրեր, որոնք են՝

• Վանաձորի Աղայան փողոցի հիմնանորոգում,

• Վանաձորի Տարոն-4 թաղամասից նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն, գնացող փողոցի հիմնանորոգում

• Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում,

• Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգու վերակառուցում:

Ծրագրի պայմանագրային արժեքը 331 միլիոն դրամ է:

Մարզպետ Արամ Խաչատրյանը, ծանոթանալով ծրագրի ընթացքին, հորդորեց շինարարական կազմակերպությանը մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և ծրագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալով իրականացմանը:

Այնուհետև մարզպետը այցելեց Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգի, որն այժմ վերակառուցվում է:

Գլխավոր ճեմուղին շուտով կպատվի նոր եզրաքարերով, արդեն խճալցվել է, առաջիկայում կասֆալտապատվի, իսկ այգու որոշ հատվածներ կսալիկապատվեն:

 

Զբոսայքում կառուցվում է նաև բացօթյա ամֆիթատրոն: 

Ծրագրի պայմանագրային արժեքն ավելի քան 323 միլիոն դրամ է:

Վանաձորում նոր կառուցվող մանկապարտեզի հիմքն այս տարի կկառուցվի: Շենքն ամբողջությամբ պատրաստ կլինի արդեն մյուս տարի:

Մանկապարտեզը նախատեսված է 150 երեխայի համար, կգործի 6 խումբ:

Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 40 միլիոն դրամ է:

 

Լրահոս

Դիտել ավելին