Կարևոր իրադարձություններ

Ծավ գյուղում հրդեհ է բռնկվել

25 Հոկտեմբեր, 2021 22:08
Ծավ գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 25-ին, ժամը 14։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի սկզբնամասում՝ ծածկի տակ, այրվում է անասնակեր։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 18:15-ին: Այրվել են մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր և ծածկը (մոտ 60 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին