Կարևոր իրադարձություններ

Հերթական գանձագողության և հուշարձանի վնասման դեպքը Արագածոտնի մարզում

25 Հոկտեմբեր, 2021 20:55
Հերթական գանձագողության և հուշարձանի վնասման դեպքը Արագածոտնի մարզում

Արագածոտնի մարզում տեղի է ունեցել գանձագողության և հուշարձանի վնասման դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից:

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը հուշարձանների տարածքներում շրջայցեր իրականացնելու ժամանակ Ոսկեվազ համայնքի` 2.87.1. ԱՄՐՈՑԻ ՀԱՄԱԼԻՐ ԱԽԹԱՄԻՐ հուշարձանի տարածքում արձանագրել է գանձագողությունների հերթական դեպք` հայտնաբերվել են երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ:

Հիմա ՊՈԱԿ-ը ծրագիր է մշակում, որպեսզի կարողանա սեփական միջոցներով ուժեղացնել տարածքի պահպանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին