Այսօր՝ ժամը 15:50-ի սահմաններում, Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են Mercedes ML 320 և Kia մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ, 2 հոգի վիրավորվել են.նրանք տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: