Կարևոր իրադարձություններ

Համացանցում «Միջադեպ Երևանում. դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար» վերտառությամբ տեսանյութ է տարածվել. Ոստիկանության պարզաբանումը

25 Հոկտեմբեր, 2021 18:38
Համացանցում «Միջադեպ Երևանում. դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար» վերտառությամբ տեսանյութ է տարածվել. Ոստիկանության պարզաբանումը

Համացանցում «Միջադեպ Երևանում. դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար» վերտառությամբ հոդված և տեսանյութ է տարածվել։
Պարեկային ծառայության ոստիկանը կանգնեցրել է ուղևոր տեղափոխող տաքսու վարորդին, որը մեքենան վարել է չամրակապված և առանց դիմակի։ Համացանցում տարածված տեսանյութում արձանագրված է, որ վարորդը չի ներկայացնում փաստաթղթերը և հայտարարում է, թե ոստիկանները չեն կրում դիմակ:
Նշվածի կապակցությամբ հայտնենք, որ պարեկային ծառայողը գործել է իրավաչափ և առաջնորդվել է ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ, ինչպես և ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն և 23-Ն հրամանների պահանջներով։ Այսինքն՝ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում և ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում։ Բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ։
Հավելենք նաև, որ վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երկու արձանագրություն՝ չամրակապված վիճակում և առանց դիմակի մեքենա վարելու համար։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության և հակահամաճարակային անվտանգության կանոնները։

Կարգը խախտողների նկատմամբ կազմվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին