Կարևոր իրադարձություններ

ՀՊՏՀ-ն անցնում է ուսուցման հեռավար ռեժիմի

25 Հոկտեմբեր, 2021 18:05
ՀՊՏՀ-ն անցնում է ուսուցման հեռավար ռեժիմի

Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասերը կլինեն առցանց: Համասլարանն այս որոշումը  կայացրել է՝ հիմք ընդունելով  COVID-19 համավարակի տարածմամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված համաճարակային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի սույն թվականի հոկտեմբերի 25-ի գրությունը և Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերին COVID-19 հիվանդության կտրուկ աճի միտումը, հանրապետությունում համաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածումը զսպելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գրությունը։

Բուհի գրադարանը աշխատանքային օրերին բաց կլինի:

 

Լրահոս

Դիտել ավելին