Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    485,5

  • EUR

    542
    558

  • RUB

    6,22
    6,46

Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Կենտրոն վարչական շրջանի և հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը

25 Հոկտեմբեր, 2021 17:48
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Կենտրոն վարչական շրջանի և հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հոկտեմբերի 25-ին իրականացրել է Երևանի Կենտրոն  վարչական շրջանում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ պարեկային ծառայողները Կենտրոնի տարբեր հատվածներում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային 113 միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 11 դեպք։ Այդ խախտումների հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հավելենք, որ հանրային տրանսպորտի վերահսկողությունը կկրի պարբերական բնույթ։

Լրահոս

Դիտել ավելին