Կարևոր իրադարձություններ

Ոճրագործների զենքերը նախօրոք էին բերվել ԱԺ. Լյովա Եղիազարյան

25 Հոկտեմբեր, 2021 16:06
Հեղինակ՝ Լյովա Եղիազարյան
Ոճրագործների զենքերը նախօրոք էին բերվել ԱԺ. Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցուցմունքներ կան, որ հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանն ԱԺ մտել է բաճկոնով, որի տակ անհնար էր թաքցնել ինքնաձիգը: Նշանակում է, որ զենքերը ԱԺ են բերվել նախօրոք:

Նախաքննական մարմինը փորձաքննության չէր ուղարկել ԱԺ-ին պատկանող և ԱԺ մուտք գործող անձերի անձնական օգտագործման մեքենաների բեռնախցիկների օդը: Մասնագետները հավատացնում էին, որ ինքնաձիգի յուղը մի քանի տարի կարող է մնալ բեռնախցիկի օդի մեջ:

Դատարանում առաջարկեցի վերցնել մեքենաների բեռնախցիկների օդի նմուշներ և կատարել սպեկտրալ փորձաքննություն: Այդ առաջարկը անակնկալ էր և մեղադրողների կողմից արժանացավ դիմադրության և մերժվեց առանց լուրջ փաստարկի:

Հաստատվեց այն կարծիքը, որ ոճրագործների զենքերը վաղօրոք էին բերվել Ազգային ժողովի շենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին