Կարևոր իրադարձություններ

37.000-ից 1.000 ուսուցիչ է համարձակվում մասնակցել ատեստավորմանը, իսկ նրանցից հազիվ կեսն է հաղթահարում որակավորման քննությունը. Լևոն Բարսեղյան

25 Հոկտեմբեր, 2021 14:58
Հեղինակ՝ Լևոն Բարսեղյան
37.000-ից 1.000 ուսուցիչ է համարձակվում մասնակցել ատեստավորմանը, իսկ նրանցից հազիվ կեսն է հաղթահարում որակավորման քննությունը. Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 
 
«Ցնծա հայ ժողովուրդ, 37.000-ից 1.000 ուսուցիչ է համարձակվում մասնակցել ատեստավորմանը, որ տարակարգային հավելավճարներ ստանա, նրանցից հազիվ կեսն է հաղթահարում որակավորման քննությունը:
 
Ցնծա եւ կարդա: Կամ կարդա, հետո ցնծա:
 
Ո՞վ պետք է լայնամասշտաբ հականեխման գործողություններ ձեռնարկեր, ու չարեց: Իհարկե նոր իշխանությունը: Միայն չասեք, թե այս որակավորման միջոցառումը բարեփոխման գործողությունների մի մասն է: Սրա կարիքը չկար իմանալու համար, որ կրթությունը մահամերձ է դպրոցում, մի շարք լուրջ հետազոտություններ ապացուցել են, որ ՀՀ դպրոցներում խայտառակ վիճակ է: Ուսուցիչների որակավորման քննությունները ընդամենը արժանավորին մի քիչ բարձր վճարելու հնարավորության գործողություն է: Բազմաթիվ տնօրեններ, որ մասն են եղել կրթական այս համակարգի անկման գիտակցված ու չգիտակցված արշավի, մնացին իրենց պաշտոններում, պատերից հանեցին Սերժիկի նկարները, (կասեն՝ Նիկոլի նկարը կախիր՝ սուսուփուս կկախեն), ծպտուն չհանեցին իրենց մեղքերի մասին, մեղքի զգացողություն ու գիտակցություն չունեցան, ու շարունակում են պաշտոնավարել: Չէր կարելի ու չի կարելի, որ կրթական համակարգի այս օղակի խայտառակ պաշտոնյաները մնան իրենց դիրքերում, բայց մնացին:
Ահա ձեզ եւս մեկ պարտված պատերազմ: Այստեղ ուղղակի զոհեր եւ անհայտ կորածներ չկան»:
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին