Կարևոր իրադարձություններ

Ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել Սուդանում

25 Հոկտեմբեր, 2021 15:06
Ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել Սուդանում

AP գործակալության փոխանցմամբ՝ Աֆրիկայի պետություններից մեկում՝ Սուդանում, նախորդ գիշեր ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, որի արդյունքում զինվորականները ձերբակալել են բարձրաստիճան պաշտոնյանների, այդ թվում՝ գործադիր մարմնի անդամներին։ 

BBC-ն հայտնում է, որ Սուդանի վարչապետ Աբդալա Համդոկը չի ցանկացել աջակցել զինվորականների գործողություններին։ Ըստ մի շարք աղբյուրների՝ նա այժմ տնային կալանքի տակ է։

Ըստ մեկ այլ լրատվամիջոցի՝  երկրի  ռազմական ուժերն առավոտյան գրավել են նաև Պետական հեռուստաընկերության շենքը իսկ աշխատակիցները ձերբակալվել են։

Երբ հայտարարվել է հեղաշրջման մասին, Խարթումում բողոքի ակցիաներ են սկիզբ առել․ մասնակիցները այդ միջոցով պահանջել են վերականգնել երկրի օրինական իշխանությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին