Կարևոր իրադարձություններ

Հրապարակված տեսանյութում պարեկը գործում է իրավաչափ ու պրոֆեսիոնալ. Իոաննիսյան

25 Հոկտեմբեր, 2021 14:52
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Հրապարակված տեսանյութում պարեկը գործում է իրավաչափ ու պրոֆեսիոնալ. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Ավրորա» ռադիոկայանի հրապարակած տեսանյութում պարեկը գործում է իրավաչափ ու պրոֆեսիոնալ
Նախ իրավական մասով. Տաքսիի վարորդը պարտավոր է կրել դիմակ: Ավելին, որևէ վարորդ իրավունք չունի երթևեկել, քանի դեռ ինքն ու իր բոլոր ուղևորներն ամրակապված չեն: Տեսանյութում վարորդը չի հերքում, որ դիմակով չէր ու չի հերքում, որ չամրակապված ուղևորով է երթևեկել: Ավելին, վարորդը պարտավոր է պարեկին ներկայացնել իր փաստաթղթերը՝ անկախ կանգնեցման պատճառներից:
Բայց պարեկը գործում էր ոչ միայն իրավաչափ, այլև պրոֆեսիոնալ. Վարորդին համբերատար մի քանի անգամ բացատրում էր կանգնեցման պատճառը, կատարված խախտման բնույթը ու խախտված իրավակարգավորումը (օրենքի դրույթը), փաստաթղթերի ներկայացման պահանջը և այդ պահանջը չկատարելու հետևանքները:
Օրինախախտ վարորդի բղավելը, հեռախոսով նկարահանելն ու գոյություն չունեցող իրավակարգավորումներին վկայակոչելը չի խանգարել պարեկին պահպանել հանգստությունը, վարորդի համար հասկանալի կերպով բացատրելու իր գործողությունների հիմքերն ու կատարելու իր պարտականությունները՝ տուգանելու օրինախախտ վարորդին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին