Կարևոր իրադարձություններ

Մի խումբ պատգամավորներ այցելել են ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր

25 Հոկտեմբեր, 2021 12:53
Մի խումբ պատգամավորներ այցելել են ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր

Օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նույն հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը այցելել են ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր։

Համապատասխան հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ պատգամավորները տեղում ծանոթացել են պաշտպանական դիրքերի ինժեներական կառույցներին, ձմռան նախապատրաստական աշխատանքներին, ծառայության պայմաններին, լսել են զինծառայողների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին։

Պատգամավորները հետևել են նաև եռամսյա հավաքների՝ որպես մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքին, ուսումնասիրվել նաև վերոնշյալ հավաքներին առնչվող խնդիրները։

 

Լրահոս

Դիտել ավելին