Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել

25 Հոկտեմբեր, 2021 11:25
Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել

Հոկտեմբերի 24-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 34-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտունու, 2-ը՝ Ասկերանի և 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր:

Բժիշկները 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 59-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Ունենք մեկ մահվան դեպք։

Հիվանդ 40-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15750 քաղաքացու հետազոտություն, որից 1683-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Լրահոս

Դիտել ավելին