Կարևոր իրադարձություններ

Քասախ գյուղի սկզբնամասում Նիվան գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

25 Հոկտեմբեր, 2021 11:16
 Քասախ գյուղի սկզբնամասում Նիվան գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վանիկ Եղիազարյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ատոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ 

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին