Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490,5
    497,5

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում Volkswagen-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է եգիպտացորենով բարձված՝ կայանված 06-ին. կա վիրավոր

25 Հոկտեմբեր, 2021 00:05
Արմավիրի մարզում Volkswagen-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է եգիպտացորենով բարձված՝ կայանված 06-ին. կա վիրավոր

Հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովակիմյանի վարած Nissan մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Բարեղամյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 38-ամյա Խաչատուր Խաչատրյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com/h-ը:

Վթարի հետևանքով Խ. Խաչատրյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություններով, 06-ն ու Nissan-ը կայանված են եղել, երբ Volkswagen-ը դեպի Երևան ընթանալիս բախվել է Nissan-ին, վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է եգիպտացորենով բարձված 06-ին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Լրահոս

Դիտել ավելին