Կարևոր իրադարձություններ

Հենրիկ Ճղրիկյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

24 Հոկտեմբեր, 2021 10:38
Հենրիկ Ճղրիկյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Եվրոպայի երիտասարդների առաջնությունը հայ բռնցքամարտիկներն ավարտում են հերթական ոսկե նվաճմամբ։ Այս անգամ չեմպիոնական տիտղոս նվաճեց 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Գյումրու մարզադրոցը ներկայացնող` Կարեն Ղազարյանի սանը, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ։ Մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ անցկացրեց և նույնիսկ 3-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Այսպիսով Հայաստանի հավաքականը առաջնությունն ավարտում է 2 ոսեկ, 2արծաթե և մեկ բրոնզե մեդալով։

Չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային Հենրի Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել էին արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը արժանացել էր բրոնզե մեդքլի։ Այսպիսի արդյունք անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել։

 

Լրահոս

Դիտել ավելին