Կարևոր իրադարձություններ

Արցախի պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում

24 Հոկտեմբեր, 2021 00:21
Արցախի պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում

Հոկտեմբերի 22-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստում քննարկվում էր Արցախի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու հարցը:

Նիստի ընթացքում քննարկվեցին փորձագետների զեկույցները հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, նրանց մատնանշած ուժեղ և թույլ կողմերն ու հնարավոր ռիսկերը:

Ի վերջո հավատագրման հանձնաժողովը որոշեց Արցախի պետական համալսարանին շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով:

 

Լրահոս

Դիտել ավելին