Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսուչները Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանցի 10 օբյեկտներից 3-ում խախտումներ են արձանագրել

23 Հոկտեմբեր, 2021 22:20
ՍԱՏՄ տեսուչները Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանցի 10 օբյեկտներից 3-ում խախտումներ են արձանագրել

Շաբաթօրյա երեկոյան ստուգայցերը՝ ուղղված covid19-ի հաղթահարմանը, ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի խանութներում։ Արդյունքում՝ իրացման ցանցի 10 օբյեկտներից 3-ում են խախտումներ արձանագրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից:

Կազմվել են արձանագրություններ՝ հիմք ընդունելով աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու փաստերը։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

 Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին