Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. մեքենաներից մեկի վարորդը զրկվել է վարորդական իրավունքից

23 Հոկտեմբեր, 2021 21:27
Խոշոր ավտովթար Երևանում. մեքենաներից մեկի վարորդը զրկվել է վարորդական իրավունքից

Այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևանի «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են Գարրի Օհանջանովի վարած Opel և Արամ Բալթայանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, Գ. Օհանջանովի Opel-ը գլխիվայր շրջվել է:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները նշել են, որ լավ են զգում իրենց և հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա:

Դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, և պարզ է դարձել,որ Գ. Օհանջանովը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի: Վերջինս զրկվել է վարորդական իրավունքից:

Մյուս վարորդը սթափ է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Դիտել ավելին