Կարևոր իրադարձություններ

Արփունք գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

23 Հոկտեմբեր, 2021 21:45
Արփունք գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփունք գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արփունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է մոտ 400 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին