Կարևոր իրադարձություններ

Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների

23 Հոկտեմբեր, 2021 20:57
Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրի ԱԳ նախարարությանը հանձնարարել է 10 երկրների դեսպանների հայտարարել անցանկալի անձինք:

Այդ 10 երկրներն են՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ֆինլանդիան, Դանիան, Ֆրանսիան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Նորվեգիան:

Թուրքիայի նախագահի նման հանձնարարականի պատճառն այն է, որ այս երկրների դեսպանությունները Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային:

Էրդողանը Էսքիշեհիր քաղաքում ունեցած ելույթի ընթացքում մասնավորապես ասել է.

«Ես հանձնարարեցի մեր արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել ՝ ապահովելու համար, որ այս 10 դեսպանները պերսոնա նոն գրատա հայտարարվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին