Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրի ԱԳ նախարարությանը հանձնարարել է 10 երկրների դեսպանների հայտարարել անցանկալի անձինք:
Այդ 10 երկրներն են՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ֆինլանդիան, Դանիան, Ֆրանսիան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Նորվեգիան:
Թուրքիայի նախագահի նման հանձնարարականի պատճառն այն է, որ այս երկրների դեսպանությունները Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային:
Էրդողանը Էսքիշեհիր քաղաքում ունեցած ելույթի ընթացքում մասնավորապես ասել է.
«Ես հանձնարարեցի մեր արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել ՝ ապահովելու համար, որ այս 10 դեսպանները պերսոնա նոն գրատա հայտարարվեն»: