Կարևոր իրադարձություններ

Պայթյուն «Էլեկտրոն» ԲԲԸ-ում. փոխտնօրենը վնասվածքներ է ստացել

23 Հոկտեմբեր, 2021 19:00
Պայթյուն «Էլեկտրոն» ԲԲԸ-ում. փոխտնօրենը վնասվածքներ է ստացել

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի վերին երրորդականի պատռված վերքեր, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկանության Շենգավիթի բաժնի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը, մեկնելով հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 67-ամյա Սերգեյ Ջաղինյանն է:

Պարզվել է նաև, որ նույն օրը՝12:40-ի սահմաններում, «Էլեկտրոն» ԲԲԸ-ի փորձարարական լաբորատորիայում, նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, և Սերգեյ Ջաղինյանը, ով հանդիսանում է նշված ԲԲԸ-ի տեխնիկայի գծով փոխտնօրենը, վիրավորվել է հենց այդ պայթյունի հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին