Կարևոր իրադարձություններ

Իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն

23 Հոկտեմբեր, 2021 17:30
Իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն

2021թ. հոկտեմբերի 21-ին Իրանում  Հայաստանի դեսպանություն են այցելել իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ` ԻԻՀ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Մկրտիչ Թումանյանը, «Ամիր Քյաբիր» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Գևորգ Կարապետյանը, Թեհրանի համալսարանի դասախոս, մաթեմատիկոս Արա Թումանյանը, բժիշկ-նյարդաբան Սերժիկ Ազարյանը` տիկնոջ` Անահիտ Ազարյանի հետ, «Շարիֆ» համասարանի դասախոս, ֆիզիկոս, աստղաբան Շանթ Բաղրամյանը, բժիշկ-ճառագայթաբան Մարինա Թումանյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել Արտաշես Թումանյանին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքների համար և հետագա գործունեության մեջ հաջողություններ մաղթել:

ՀՀ դեսպանը, իր երախտագիտությունը հայտնելով հյուրերին, բարձր է գնահատել իրանահայության դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում և հատկապես արժևորել է գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչների վաստակը:

 

Լրահոս

Դիտել ավելին