Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հանրային տրանսպորտը

23 Հոկտեմբեր, 2021 16:21
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների հետ հոկտեմբերի 23-ին վերահսկողական հերթական համատեղ միջոցառումն են կատարել Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հանրային տրանսպորտում։

Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները մշտադիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 114 տրանսպորտային միջոց։

Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված 10 խախտումների վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի վերահսկողությունը կշարունակվի։

 

Լրահոս

Դիտել ավելին