Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերին կհանդիպեն Պուտինը, Փաշինյանը և Ալիևը․ РИА Новости

23 Հոկտեմբեր, 2021 13:09
Նոյեմբերին կհանդիպեն Պուտինը, Փաշինյանը և Ալիևը․ РИА Новости

Նոյեմբերին հնարավոր է տեղի ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում տալով իր աղբյուրներին։

Ըստ լրատվականի տեղեկատուի՝ քաղաքական գործիչները ծրագրում են բանակցությունների շրջանակներում եռակողմ հայտարարություններ ստորագրել։

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Կրեմլում բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի և Փաշինյանի միջև։ Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով ստորագրված համաձայնագրերի կատարման ընթացքը։

 

Լրահոս

Դիտել ավելին