Կարևոր իրադարձություններ

Եվս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի․ Հայկ Մարության (տեսանյութ)

23 Հոկտեմբեր, 2021 11:30
Հեղինակ՝ Հայկ Մարության
Եվս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի․ Հայկ Մարության (տեսանյութ)

Կապալառու ընկերությունների հետ Երևանի քաղաքապետը կնքել է երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը։

Այս մասին հայտնում է հենց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը:

Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:

Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ ենք հանձնել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ մեր դոնոր կառույցների հետ ենք հիմնանորոգում և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ»։

 

Լրահոս

Դիտել ավելին