Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485,5
    492,5

  • EUR

    548,5
    560,5

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը. Քաղաքապետարան

23 Հոկտեմբեր, 2021 10:20
Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը. Քաղաքապետարան
Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը.
 
Էտվում են նաև ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը
«Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սկսել է քաղաքում ծառերի սանիտարական էտման աշխատանքները:
 
Յուրաքանչյուր ծառատեսակ ունի էտի իր սկզբունքը:
 
Աշխատանքներն իրականցվում են մասնագետների ցուցումով և հսկողությամբ, որպեսզի սխալ էտը չխախտի բույսերի աճը, չհանգեցնի ծառերի հիվանդությունների խորացմանը:
 
Անվտանգության ապահովման համար էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը:
 
Այս աշնանը նախատեսվում է էտել մոտ 8000 ծառ, զուգահեռ կհատվեն անկենսունակ ծառերը։
 
Վերջերս համալրված ավտոպարկն ամբողջությամբ կկազմակերպի փայտանյութի տեղափոխումը մայրաքաղաքի բոլոր կետերից դեպի պահեստ։

Լրահոս

Դիտել ավելին