Կարևոր իրադարձություններ

Դենդրոպարկի տարածքը կվերադարձվի նախկին տեսքին և կշահագործվի ըստ նպատակի. Ռոմանոս Պետրոսյան

23 Հոկտեմբեր, 2021 00:02
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Դենդրոպարկի տարածքը կվերադարձվի նախկին տեսքին և կշահագործվի ըստ նպատակի. Ռոմանոս Պետրոսյան

Հոկտեմբերի 22-ին ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկում էր: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նախարարը Տավուշի մարզպետի, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի, ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանի, դենդրոպարկի նոր տնօրենի պաշտոնակատարի և նախարարության ու ենթակա ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ շրջել է դենդրոպարկում,ծանոթացել հնարավոր բնապահպանական, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումներին ու դենդրոպարկում տիրող վիճակին:

Քննարկվել են դենդրոպարկի տարածքում արդեն նախկին տնօրենի կնոջը պատկանող ՍՊԸ–ի կողմից վարձակալված հատվածներում հայտնաբերված տարբեր չափերի, միմյանց շաղախով ամրացված քարե սալիներով հատակներով տաղավարները, որոնք ըստ տնօրենի տված բացատրության կառուցվել են առանց շինթույլտվության։

Նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել դենդրոպարկում եղած հնարավոր խախտումները վերացնելու և այն նախկին տեսքին վերադարձնելու վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին