Կարևոր իրադարձություններ

ՀՖՖ-ն Երևանում Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց կհիմնադրի (տեսանյութ)

22 Հոկտեմբեր, 2021 22:13
 ՀՖՖ-ն Երևանում Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց  կհիմնադրի (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության աջակցությամբ վերանորոգվելու և շահագործման է հանձնվելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը:

Նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել 2022 թ. ընթացքում:

Բացի դրանից նույն տարածքում հիմվնադրվելու է ֆուտբոլի դպրոց, որը կրելու է լեգենդար Խորեն Հովհաննիսյանի անունը:

Այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այցելել են խաղադաշտի տարածք, ծանոթացել ներկա պայմաններին և քննարկել հետագա անելիքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին