ՀՀ ՏԿԵ նախարարը՝ Գնել Սանոսյանը, Լիտվա կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպել է Լիտվայի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից:
Գնել Սանոսյանը, Մարիուս Սկուոդիսին շնորհակալություն հայտնելով հրավերի համար, կարևորել է նմանատիպ հանդիպումները և շեշտել, որ դրանք նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Զրուցակիցները քննարկել են տրանսպորտային նորարարություններին և թվայնացմանը վերաբերող տարբեր հարցեր:Նախարար Սանոսյանը ներկայացրել է Հայաստանում այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական փոփոխությունները։
Անդրադարձել են նաև տրանսպորտային ուղիներին, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցերին։
Հանդիպման ավարտին ՀՀ ՏԿԵ նախարարը Մարիուս Սկուոդիսին հրավիրել է Հայաստան: