Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Լիտվայի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսին

22 Հոկտեմբեր, 2021 21:12
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Լիտվայի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսին

ՀՀ ՏԿԵ նախարարը՝ Գնել Սանոսյանը, Լիտվա կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպել է Լիտվայի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից:

Գնել Սանոսյանը, Մարիուս Սկուոդիսին շնորհակալություն հայտնելով հրավերի համար, կարևորել է նմանատիպ հանդիպումները և շեշտել, որ դրանք նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Զրուցակիցները քննարկել են տրանսպորտային նորարարություններին և թվայնացմանը վերաբերող տարբեր հարցեր:Նախարար Սանոսյանը ներկայացրել է Հայաստանում այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական փոփոխությունները։

Անդրադարձել են նաև տրանսպորտային ուղիներին, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցերին։

Հանդիպման ավարտին ՀՀ ՏԿԵ նախարարը Մարիուս Սկուոդիսին հրավիրել է Հայաստան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին