Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱՏՄ-ի կողմից 2021 թ․ 1-ին կիսամյակում տրանսպորտի բնագավառում իրականացված աշխատանքների ամփոփում

22 Հոկտեմբեր, 2021 17:59
ՔՏՀԱՏՄ-ի կողմից 2021 թ․ 1-ին կիսամյակում տրանսպորտի բնագավառում իրականացված աշխատանքների ամփոփում
Տրանսպորտի բնագավառում իրականացվել է 9 ստուգում։
 
 Արդյունքով բացահայտվել է 33 խախտում։
 
 Ստուգումների արդյունքում տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 9 կարգադրագիր։
 
 Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում իրականացվել է 6 վերստուգում, որոնց արդյունքում 4 տնտեսավարող սուբյեկտների ղեկավարներին տրվել են տեղեկանքներ՝ թերությունների բացակայության վերաբերյալ։
 
Վերստուգումների արդյունքում վերացվել է 15 խախտում։
 
Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացվել է 1532 վերահսկողական միջոցառում:
 
Հաշվետու ժամանակաշրջանում տարածքային բաժինների մասնագետների կողմից գույքագրվել են միջպետական ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված 172 գովազդային վահանակներ:
 
Տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ՀՀ 10 մարզերի և մայրաքաղաք Երևանի տարածքներում գործող «Հայավտոկայարան» ՓԲԸ ավտոկայարաններում, ավտո-կայաններում, երթակարգավարական կետերում, ինչպես նաև այդ տարածքներից դուրս կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիների սկզբնակետ/ վերջնակետերում պարբերաբար իրականացվել է միջպետական, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման կազմակերպման գործընթացի, միջպետական ավտոբուսային փոխադրումների ուղետոմսերի վաճառքի, տրասպորտային միջոցների շահագործման և տեխնիկական զննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ 2081 վերահսկողական միջոցառում։ Գրաֆիկական պատկերը՝ ԱՅՍՏԵՂ։
 

Լրահոս

Դիտել ավելին